Նովգորոդում Երևանի դրամատիկական թատրոնը բարեգործական ներկայացում կցուցադրի

08 Նոյեմբերի 2023, 19:35

Մշակույթ

Նոյեմբերի 8-ին Նովգորոդի «Ակրոն» մշակութային կենտրոնում Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բարեգործական ներկայացում կցուցադրի:

«Նետոչկա Նեզվանովա» ներկայացումը տեղի կունենա Դոստոևսկու անվան 27-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։

Ներկայացումը կլինի հայերեն՝ էկրաններին միաժամանակյա թարգմանությամբ։

2017 թվականին ներկայացումն արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին, որը շնորհվում է գրականության, երաժշտության, կերպարվեստի, մշակույթի և այլ ոլորտներում լավագույն ստեղծագործությունների համար։

Ներկայացման ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանն է։