Նովոռոսիյսկի ճարտարապետական դիմագծի գլխավոր ստեղծող Գուրգեն Նաջարյանը 90 տարեկան է

22 Հուլիսի 2023, 23:30

Հայեր

Այսօր Նովոռոսիյսկի ճարտարապետական դիմագծի գլխավոր ստեղծող Գուրգեն Նաջարյանի 90 ամյակն է։

Գուրգեն Նաջարյան ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ է, ով քաղաքի բնակիչներին նվիրել է բազմաթիվ զբոսայգիներ, հարմարավետ միկրոշրջաններ և մոնումենտալ հուշարձաններ։

Նովոռոսիյսկի գլխավոր ճարտարապետ դառնալուց առաջ Նաջարյանը 5 տարի Բալխաշ քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնն է զբաղեցրել, իսկ երեք տարի՝ Կարագանդա քաղաքի։

Նովոռոսիյսկի գլխավոր ճարտարապետի պաշտոնում 17 տարվա ընթացքում Նաջարյանն իրականացրել է մեծ թվով շինարարական և ճարտարապետական օբյեկտների նախագծեր ։  Հյուրանոցների կառուցուշամբ, հրապարակների և կենտրոնական զբոսայգու մայրուղու, ինչպես նաև քաղաքի որոշ փողոցների կազմակերպմամբ զբաղվում էր Գուրգեն Նիկոլաևիչը։

Ակտիվ քաղաքաշինարարի նախագծերով վերակառուցվել է Հերոսների հրապարակը, 1905-ի հեղափոխության հրապարակը, Լենինի անվան հրապարակը, բարեկարգվել է քաղաքի լողափը և մուտքը «Տրուդ» կենտրոնական մարզադաշտը։