Նովոռոսիյսկի հայերը տոնել են Վարդավառը

28 Հուլիսի 2025, 18:23

Մշակույթ

Նովոռոսիյսկում հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Վարդավառը կամ Տիրոջ Պայծառակերպության տոնը։ Այս մասին հայտնել է «Раньше всех Новороссийск» տելեգրամյան ալիքը։

«Այսօր տեղի ունեցավ ամառվա տոնը՝ Վարդավառը։ Գունեղ միջոցառումը և շատ ջուրը նշանավորեցին Տիրոջ Պայծառակերպության օրվան նվիրված հայկական ավանդական տոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։