Մարի Խաչատրյանը՝ մուայթայի աշխարհի չեմպիոն
24 Սեպտեմբերի 2025, 11:30
Աբու Դաբիում կայացած IFMA թայլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Նովոռոսիյսկից Մարի Խաչատրյանը հանդես է եկել փայլուն ելույթով։ Ներկայացնելով մուայթայի տեղական ֆեդերացիան՝ նա ոսկե մեդալ է նվաճել 14-15 տարիքային խմբում (մինչև 48 կգ քաշային կարգում)՝ հաղթելով մրցակիցներին Շրի Լանկայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Արևելյան Միջերկրականից (EMR)։
Գերազանց արդյունքների համար Մարին իր տարիքային խմբում լավագույնն է ճանաչվել: Երիտասարդ չեմպիոնուհին մարզվում է փորձառու մարզիչ Սուրեն Սիմոնյանի ղեկավարությամբ և արդեն համարվում է թայլանդական բռնցքամարտի աշխարհի ամենահեռանկարային մարզիկներից մեկը:

