Նովոռոսիյսկում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Այվազովսկուն և ծովակալներ Սերեբրյակովին ու Իսակովին

08 Սեպտեմբերի 2023, 19:27

Բոլոր

Նովոռոսիյսկում ցուցահանդես է բացվել՝ նվիրված ծովակալ Լազար Սերեբրյակովին (Կազար Արծաթագործյան), աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան Այվազովսկուն (Հովհաննես Այվազյան) և Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իվան Իսակովին (Հովհաննես Տեր-Իսահակյան): Ցուցահանդեսը կրում է «Հայրենիք. Նավատորմ. Ծով» խորագիրը:

Այն կազմակերպվել է Սևծովյան նավատորմի ծովակալների թանգարանում՝ ՄԱՈՒ-ի թիվ 34 միջնակարգ դպրոցում՝ «Լույս» ընկերության նախագահության աջակցությամբ։

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին՝ Նովոռոսիյսկի հիմնադրման 185-ամյակի, քաղաքի պարիսպների մոտ նացիստական ​​զավթիչների պարտության 80-ամյակի առթիվ։ Նովոռոսիյսկը արժանացել է «Հերոս քաղաք» պատվավոր կոչմանը։