Նովոռոսիյսկում բժիշկ Դավիթ Շահինյանը փրկել է 2-ամյա երեխայի կյանքը
31 Մայիսի 2025, 23:50
Նովոռոսիյսկում 2-ամյա աղջիկը մեծ եղբոր հետ խաղալիս պտուտակ է կուլ տվել։ Երեխային տեղափոխել են 1-ին քաղաքային հիվանդանոցի էնդոսկոպիկ բաժանմունք։ Վիրահատությունը բարդ էր՝ սուր առարկայով ստամոքսը կամ կերակրափողը վնասելու ռիսկի պատճառով:
Բաժանմունքի վարիչ Դավիթ Շահինյանը ոսկերչական ճշգրտությամբ հանել է պտուտակը՝ հատուկ գործիքով բռնելով գլխիկից՝ վնասվածքներից խուսափելու համար:
Հիվանդանոցի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երեխան իրեն լավ է զգում։
