Նովոռոսիյսկում բժիշկ Թոմաս Գյուրջիյանը հիվանդին փրկել է անդամահատումից
30 Հունվարի 2025, 15:55

Նովոռոսիյսկի բնակչուհին մատների անդամահատման վտանգի առաջ է կանգնել Ռեյնոյի համախտանիշով առաջացած հյուսվածքների նեկրոզից: Հիվանդը բողոքել է մատների մշտական ցավերից։ Նա այցելել է բազմաթիվ մասնագետների, որոնք շտապ վիրահատության են ուղարկել նրան՝ սկսված գանգրենայի պատճառով: Այս մասին գրում է «Новороссийский рабочий»-ն:
Վերջինը, ում կինը դիմել է իր գանգատներով, եղել է քաղաքային հիվանդանոցի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Թոմաս Գյուրջիյանը, ով հիվանդին լրացուցիչ հետազոտել է և պարզել, որ նա ունի Ռեյնոյի համախտանիշ: Սա արյան անոթների վնասման տեսակներից մեկն է՝ նյարդային կարգավորման խանգարման պատճառով: Նման հիվանդությունը կարելի է բուժել առանց վիրահատության։
Բայց կնոջը ոչ ոք չի բուժել։ Այդ պատճառով արյունը չէր հասնում ոտնաթաթերին: Սա հեռանկարում սպառնում է ամբողջ ոտքի անդամահատում։ Իսկ անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվել է անհրաժեշտ բուժում։ Ոտքի մատների արյան հոսքը վերականգնվել է: Վերականգնումից հետո հիվանդը վերադարձել է տուն և շնորհակալություն հայտնել բժշկին, «ով արել է պարզապես անհնարինը»: