Նովոռոսիյսկում նշել են Սուրբ Գրիգոր եկեղեցու օծման 4-րդ տարեդարձը

20 Հոկտեմբերի 2025, 23:50

Մշակույթ

Նովոռոսիյսկի հայկական «Լույս» միությունը հոկտեմբերի 19-ին տոնական միջոցառում է կազմակերպել՝ նվիրված Սուրբ Գրիգոր եկեղեցու օծման 4-րդ տարեդարձին։

Տեր Ղևոնդ քահանան մատուցել է Սուրբ Պատարագ, որից հետո բեմում ելույթ են ունեցել «Աղթամար» և «Ուրարտու» անսամբլները՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական մշակույթը։

Հատուկ ուշադրություն են գրավել «Կտոր մը երկինք» թատերական խմբակի սաները, որոնք կատարել են երգ հայրենիքի մասին, իսկ կիրակնօրյա դպրոցի աշակերտները բոլորին ուրախացրել են հայ բանաստեղծների բանաստեղծություններով։

Միջոցառմանը ներկայացվել է նաև «Էջմիածին» ազգագրական պարը։

Հիմա եթերում