Նովոռոսիյսկում նշվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 3-րդ տարեդարձը

22 Հոկտեմբերի 2024, 17:50

Մշակույթ

Նովոռոսիյսկում նշվել է Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման երրորդ տարեդարձը։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միությունը։

Պատարագից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել համերգ՝ հայկական «Լույս» ընկերության ստեղծագործական կոլեկտիվների մասնակցությամբ: