Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի հյուրախաղերը Թաիլանդում կմեկնարկեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետով

10 Հոկտեմբերի 2024, 19:30

Մշակույթ

Նովոսիբիրսկի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բալետային խումբը Թաիլանդում հյուրախաղերը կբացի աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետով՝ աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ:

Բանգկոկում անցկացվող Երաժշտության և պարի ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում բեմում հանդես կգա թատրոնի 70 արտիստ:

Ներկայացումներն անցկացվելու են Բանգկոկի թագավորական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ ռուս դիրիժոր Եվգենի Վոլինսկու ղեկավարությամբ։ Գլխավոր դերում հանդես կգա Ռոման Պոլկովնիկովը, որին Ռուսաստանում համարում են «Սպարտակ»-ի լավագույն դերակատարներից մեկը:

Հիմա եթերում