Նովոսիբիրսկում հայկական մշակութային կենտրոն կկառուցվի
10 Հունիսի 2024, 09:00
Հունիսի 6-ին Նովոսիբիրսկի փոխքաղաքապետ Մաքսիմ Օստանինն այցելել է տեղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի։
Եկեղեցու առաջնորդ Գրիգոր քահանա Բեկնազարյանը ողջունել է հյուրին և փոխանցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել հայ համայնքի և Նովոսիբիրսկի հայկական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար։
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական եկեղեցու տարածքում մշակութային կենտրոն կառուցել: