«Նոյ» դպրոցը՝ «Հայորդիք» մրցույթ-փառատոնի դափնեկիր

06 Մայիսի 2025, 16:54

Մշակույթ

Բալաշիխա քաղաքի «Նոյ» հայկական դպրոցը «Հայորդիք» հայկական ժողովրդական պարերի միջազգային մրցույթ-փառատոնում գրավել է երրորդ տեղը: Սաները «Ժողովրդական-էթնիկական պար» անվանակարգում հանդես են եկել «Փափուռի» պարով։ Այս մասին նշված է դպրոցի տելեգրամյան ալիքում։

«Նոյ» հայկական կիրակնօրյա դպրոցը հայկական մշակույթի կարևոր կենտրոն է, որը միավորում է Մոսկվայում և Մոսկվայի մարզում բնակվող, հայկական մշակույթին ներգրավվել ցանկացող հայ երեխաներին։ Դպրոցը գործում է 2016 թվականից և այս ընթացքում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր։ Բացի լեզվի ուսուցումից, դպրոցը հնարավորություն է տալիս սովորելու նաև հայկական պարեր։

Հիմա եթերում