«Նոյ» հայկական դպրոցում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառում
17 Մայիսի 2025, 10:30
Մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքի «Նոյ» հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի է ունեցել «Թումանյանի պալատում» ամենամյա ավանդական տոնը՝ նվիրված գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:
Դպրոցի պատանի սաները ընթերցել են բանաստեղծություններ և ցուցադրել թատերականացված հատվածներ իրենց սիրելի ստեղծագործություններից:



