Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով ժամանակավոր միջոցների մասին որոշում կկայացնի

11 Նոյեմբերի 2023, 12:20

Քաղաքականություն

ՄԱԿ Միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին որոշում կկայացնի ժամանակավոր միջոցների վերաբերյալ միջնորդության մասին 2023թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի ներկայացրած հայցով՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ Միջազգային դատարանի մամուլի ծառայությունը։

Դռնբաց նիստը տեղի կունենա 15.00-ին Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում դատավոր Ջոան Դոնոհյուն կհրապարակի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել Ադրբեջանի դեմ գործ հարուցելու վերաբերյալ՝ կապված ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների հետ։