Նոյեմբերի 17-ին մասնակցելու ենք քաղաքական վրեժխնդրության․ Սամվել Կարապետյանի պաշտպան

15 Նոյեմբերի 2025, 14:06

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունում նախադեպը չունեցող այս Վճռաբեկ դատարանի կողմից ջանասիրաբար հոգ է տարվել, որպեսզի Սամվել Կարապետյանի կալանքը երկարացվի։ Այս մասին ասել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։

«Ես չեմ դադարում պնդել և իմ կարծիքը հայտնել, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին մասնակցելու ենք ոչ թե իրավական գործընթացի, այլ քաղաքական վրեժխնդրության, քաղաքական հետապնդման, քաղաքական օրակարգի։ Ինչպես կուզեք դա կոչեք, բայց դա իրավական գործընթաց չէ և ես կարող եմ նշել՝ այո՛, մեզ համար, ինձ համար, իմ գործընկերների համար դա շատ բարդ գործընթաց է»,- նշել է Գասպարյանը։

Հիմա եթերում