Նոյեմբերի 22-ին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ. Արագածոտնի թեմ
19 Նոյեմբերի 2025, 18:46
Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի հավատացյալներ,
Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի նախաձեռնությամբ, նոյեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19:00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մնացյալ հայորդիների համար:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը Սուրբ Պատարագի սրբազան արարողությանը»: