Նվիրատուների պատի օրհնություն՝ Գլենդելի ՀՕՄ-ի կենտրոնում

18 Սեպտեմբերի 2023, 12:55

Հայեր

ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ Օգնության Միության կենտրոնում տեղի է ունեցել նոր նվիրատուների պատի օրհնության արարողություն:

Միջոցառումը օրհնել են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, Գերաշնորհ Տ. Մուշեղ արք. Մարտիրոսյանի առաջնորդությամբ: ՀՕՄ-ի Արևմտյան շրջանի ատենապետուհի Վիքի Մարաշլյանը շնորհակալություն են հայտնել նախկին և նոր նվիրատուներին և նրանց ընտանիքներին ՀՕՄ-ի կողքին լինելու համար: Միջոցառմանը ներկա էին ՀՕՄ-ուհիներ, բարերարներ և հյուրեր, ովքեր տարիներ շարունակ եղել են ՀՕՄ-ի կողքին և թե՛ բարոյապես և թե՛ նյութապես աջակցել են ՀՕՄ-ի աշխատանքներին: