Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է հայազգի Վարդան Գրիգորյանի պատվին

24 Նոյեմբերի 2023, 16:08

Հայեր | Մշակույթ

Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է ամերիկահայ պատմաբան, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Վարդան Գրիգորյանի պատվին։ Այս մասին նշված է Հայաստանի ազգային գրադարանի «Ֆեյսբուք»-յան էջում:

Հումանիտար հետազոտությունների կենտրոնը բաղկացած է չորս ընդհանուր ուսումնական դասասենյակներից, երկու անվանական սրահներից։ Կենտրոնն ունի նաև այլ ծրագրային տարածքներ հետազոտական միջոցառումների համար, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են գրադարանի հավաքածուները: Դրանք ընդգծում են հետազոտությունների համար գրադարանում ստեղծված հնարավորությունները:

Վարդան Գրիգորյանը մեծապես նպաստել է Նյու Յորքի հանրային գրադարանի վերականգնմանն ու վերածննդին։ Նա գրադարանի նախագահն էր 1981-1989 թվականներին։ Գրիգորյանի ղեկավարությամբ գրադարանը համաշխարհային ճանաչման կրթական հաստատություն դարձավ։

fffffffff.jpg (249 KB)