Նյու Յորքի Թայմս Սքվերում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում
24 Ապրիլի 2024, 09:20
Նյու Յորքի Թայմս Սքվերում 39-րդ տարին անընդմեջ տեղի հայ բնակիչներն անցկացրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում:
Միջոցառման ընթացքում Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգները հիշել են նահատակված նախնիներին և պատրաստակամություն հայտնել շարունակելու պայքարը հայերի դեմ կատարած ոճրագործության համաշխարհային իրազեկման և ճանաչման համար:
Սենատոր Չակ Սչումերը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը բավարար ուշադրության չի արժանանում անգամ այն պարագայում, երբ հայ ժողովուրդը մինչև այսօր զգում է դրա հետևանքները։