«Օ՜, ծով, ծով». Սանկտ Պետերբուրգում ցուցադրվում են Հովհաննես Այվազովսկու կտավները

01 Օգոստոսի 2025, 09:20

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում հուլիսի 26-ից բացվել է «Օ՜, ծով, ծով։ Ջրի տարերքը 18-20-րդ դարերի ռուս նկարիչների աշխատանքներում» ցուցահանդեսը։

Ցուցահանդեսում հայազգի ականավոր ծովանկարիչ, կոլեկցիոներ և բարերար Հովհաննես Այվազովսկու կտավները ևս ներկայացված են:

Ընդհանուր առմամբ այն ներառում է թանգարանի հավաքածուի շուրջ 120 գեղանկարչական և քանդակագործական աշխատանքներ։ Կենտրոնական ցուցանմուշները Հովհաննես Այվազովսկու հայտնի՝ «Իններորդ ալիք» և «Ալիք» կտավներն են:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը։