Ո՞ւր գնաց Ամերիկայում «Իմ քայլի» հավաքած մոտ 6 միլիոն դոլարը. Ռոբերտ Մարգարյան

21 Մայիսի 2025, 11:44

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո իշխանության նյարդային պահվածքին:

«Սկսում ես նյարդայնանալ, Ազգային ժողովում դիմացինիդ «համբալ» անվանել կամ Ալեն Սիմոնյանի նման գրառումներ կատարել, ուրիշներին մեղադրել, երբ չունես հիմնական պատասխան և ինքդ քեզ փրկելու համար սկսում ես հայհոյանքներով խոսել, թեման շեղել»,-ասել է Ռոբերտ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ ինքը փաստեր է հրապարակել այն մասին, որ 2019-2020 թվականներին ԱՄՆ-ում «Իմ քայլը» հիմնադրամը մոտ 6 միլիոնից ավելի գումար է հայտարարագրել. «Փաստը կա, որ այդ գումարը փոխանցվել է Հայաստան»:

Խոսելով գործող իշխանություններին իմպիչմենտ հայտարարելու մասին՝ քաղաքագետը նշել է.
«Իմպիչմենտը Սահմանադրությամբ ամրագրված հոդված է, բայց նույն այդ Սահմանադրության մեջ այնքան բացեր և տողատակեր կան, որ գործնականում թույլ չեն տալիս որևէ իշխանության իմպիչմենտ հայտարարել: Հետևաբար, գործնական փուլում, ինչպես նշեց նաև Ռոբերտ Քոչարյանը, գրեթե զրոյական է հաջողության հասնելու շանսը»:

Հիմա եթերում