Ո՞վ է ներկայացրել Հայաստանը BRICS+ Fashion Summit-ում
02 Դեկտեմբերի 2023, 13:20
Վերամշակված ապակուց պատրաստված կոճակներ, էսքիզներ ստեղծելու համար արհեստական ինտելեկտի օգտագործում, ինչպես նաեւ քարանձավային նկարներ, որոնք ավելի քան 12 հազար տարեկան են։ JUST BLACK ապրանքանիշը Մոսկվայում՝ նորաձեւության նոր ինդուստրիայի ֆորումի շրջանակում, ցուցադրել է իր նոր հավաքածուն։
Ապրանքանիշի հիմնադիրը Գայանե Մանուկյանն է։ Նա ակտիվորեն ուսումնասիրում է հայոց պատմության եւ արվեստի թեման։ Հաճախ անդրադառնում է Հայաստանի հարուստ պատմության նշանակալից շրջաններին, հերոսներին, ինչպես նաեւ ժամանակաշրջաններին՝ այս ամենը ներկապնակի, գործվածքների եւ հյուսվածքների խաղի միջոցով:
NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ նախկինում դիզայները Միլանում՝ Emerging Talents-ի շրջանակում, ներկայացրել էր Arubani հավաքածուն։ Կերպարները ներշնչված էին ուրարտական պտղաբերության եւ արվեստի աստվածուհուց: