OAS-ի գլխավոր քարտուղարն ընդունել է Մարիո Նալպատյանին՝ քննարկելու Արցախից տեղահանված հայերի վերադարձը երաշխավորելու անհրաժեշտությունը
06 Հոկտեմբերի 2024, 15:50
Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն ընդունել է Սոցինտերնի փոխնախագահ, Համաշխարհային հայկական ազգային խորհրդի անդամ և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Մարիո Նալպատյանին։
Ալմագրոն և Նալպանտյանը քննարկել են տեղահանված հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձը երաշխավորելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների ազատ արձակումը եւ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցման վերաբերյալ հարցեր։