Ոչ մի ազգ չպետք է նավթը դնի մարդասիրական մտահոգություններից առաջ. Քերոլայն Քոքս

28 Հոկտեմբերի 2023, 16:12

Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը X-ի իր միկրոբլոգում կիսվել է jurist.org-ին տված հարցազրույցով, որը վերնագրվել է. «Բարոնուհի Քերոլայն Քոքսը` Լեռնային Ղարաբաղի մասին. «Ոչ մի ազգ չպետք է նավթը դնի մարդասիրական մտահոգություններից առաջ»»։

«Եթե հայերը չկարողանային դուրս գալ ԼՂ-ից, ապա պոտենցիալ ցեղասպանության կվերածվեր, և դա խորապես մտահոգիչ է», — ասել է Քոքսը։

Բարոնուհի Քերոլայն Քոքսն, անդրադառնալով Արցախի Հանրապետության լուծարման հայտարարությանը, ասել է.

«Թեև Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, նրա հավատարմությունը հայկական և քրիստոնեական ավանդույթներին լայնորեն ճանաչվել է, և դարեր շարունակ այնտեղ ապրած հայերի հարկադիր էթնիկ զտումները որակվել են որպես «ռազմական հանցագործություն»: Այս դաժան քաղաքականության համար անպատժելիություն չպետք է լինի, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: