Ոչ մի բանի շուրջ չեն պայմանավորվի․ Դմիտրի Սոլոննիկովը՝ Ուիթկոֆի մոսկովյան այցի մասին

03 Դեկտեմբերի 2025, 00:20

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այսօր Մոսկվայում կայանալիք բանակցություններին:

«Պայմանավորվե՞լ, ոչ մի բանի շուրջ չեն պայմանավորվի։ Ուիթկոֆը կբերի որոշ նյութեր, որոնք մշակվել են Միացյալ Նահանգների կողմից՝ Եվրոպայի և Ուկրաինայի հետ միասին, որպես նրանց առաջարկներ խաղաղ կարգավորման հիմունքների վերաբերյալ։ Թե կոնկրետ ինչ կա այնտեղ, մենք չգիտենք, քանի որ պաշտոնական հրապարակումներ չկան։ Այն տվյալներից, որոնք կան ԶԼՄ-ներում, կարելի է եզրակացնել, որ ռուսական կողմի ասածներից ոչինչ այնտեղ ներառված չէ։ Այնտեղ չկա ո՛չ Ուկրաինայի ապանացիստականացում, ո՛չ ապառազմականացում, ոչինչ չկա ռուսերենի, ռուսական մշակույթի կամ ազգային, լեզվական, մշակութային կամ կրոնական հիմքերով ցեղասպանության ավարտի մասին, որոնք այնտեղ կան», — ընդգծել է փորձագետը։

Դմիտրի Սոլոննիկովը ամերիկյան պատվիրակության այցը համարում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև փոխադարձ խորհրդակցությունների երկար շարքի ընդամենը հերթական փուլը: