Ոչ ոք ինքնակամ չի հեռացել. Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանը՝ արցախցիների բռնի տեղահանման մասին

04 Հոկտեմբերի 2023, 01:00

Քաղաքականություն

Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը X-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում Եվրամիության առաքելության ներկայացուցիչների հետ Եղեգնաձոր, Գորիս և Լաչինի միջանցքի մուտքի մոտ այցերին:

«Կարևոր էր տեսնել, որպեսզի կարողանանք պատմել, լսել նրանց պատմությունները, փոխանցել դրանք, լաց լինել նրանց հետ: Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից, երկարատև ահաբեկումից»,- նշել է դիվանագետը: