Ոչ ոք իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին․ Արագածոտնի բնակիչներ
04 Մարտի 2026, 19:30
«ԱՄՆ-ի նախագահն ասում է՝ Ամերիկան հզոր երկիր է, մյուս պետություններն ասում են՝ հզոր զենքն ու բանակ ունենք, իսկ մեր ղեկավարն էլ գոնե երկրից խոսա, ասում է՝ կաթողիկոսը երեխա ունի»,- նշել է Արագածոտնի մարզի բնակիչներից մեկը և հավելել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված չէ երկրի զարգացմամբ։
Բնակիչներն ընդգծել են, որ ոչ ոք իրավունք չունի որևէ գործողություն ձեռնարկել եկեղեցու դեմ կամ խառնվել վերջինիս գործերին։
«Վարչապետն ի՞նչ գործ ունի եկեղեցու հետ։ Ինչո՞ւ են կարգալույծ քահանաներն իր պատվերով եկեղեցում պատարագ մատուցում։ Սահմանադրությամբ էլ է ասված, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Վարչապետի լիազորությունների մեջ, ըստ Սահմանադրության, մտնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռման ապահովումը։ Սակայն սրանց զուգահեռ Փաշինյանը կաթողիկոսին ու աջ ու ձախ հրամաններ է տալիս։
Բայց, փառք Աստծո, մեր կաթողիկոսը ամուր է և իր հավատքին հավատարիմ»,- նշել է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։