Ոչ թե Արցախում են խեղճ վիճակում, այլ մենք ենք խեղճը

Հուլիսի 22-ին Գլենդել Գալերիայի մոտ մի խումբ հայեր ակցիա էին անցկացրել՝ ի պաշտպանություն 7 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախի երեխաների և մայրերի: Ակցիայի կազմակերպիչներից Լաուրա Գրիգորյանը և Սիրանուշ Զաքարյանը հյուրընկալվեցին AlphaNews-ի տաղավարում՝ մանրամասներ ներկայացնելով իրենց նախաձեռնության մասին։

Նրանք նշեցին, որ ակցիայի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ «Առաջին ակցիայի ժամանակ ես էի, երեխաս ու ընկերուհիս»,-պատմեց Սիրանուշ Զաքարյանը՝ նշելով, որ հաջորդ ակցիային երեք հոգին դարձավ երեսուն։

«Մեր հավաքն ինքնաբուխ ստացվեց։ Մենք պետք է ոտքի կանգնենք, արցախցիներն արժանի են։ Մենք նրանց կողքին ենք։ Ոչ թե Արցախում են խեղճ վիճակում, այլ մենք ենք խեղճը»,-իր հերթին ասաց Լաուրա Գրիգորյանը։

Նշենք, որ հաջակցություն շրջափակված Արցախի ակցիաները շարունակական են լինելու։ Հաջորդը սպասվում է հուլիսի 27-ին Լոս Անջելեսի Կարմիր Խաչի գրասենյակի մոտ։ Կազմակերպիչները կոչ են անում միանալ և սատար կանգնել արցախցիներին։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում