Ոչ թե ազատության, այլ ազատականության հետևորդ է․ Վրույր Սարգսյանը՝ Արգենտինայի նորընտիր նախագահի մասին
11 Դեկտեմբերի 2023, 22:50
Alpha News-ի ուղիղ եթերում մշակույթի գործիչ Վրույր Սարգսյանն ասել է, որ Արգենտինայի նորընտիր նախագահը բավականին լավ տնտեսագետ է․
«Արգենտինայի նորընտիր նախագահը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Զրույցներ կան, որ բավականին լավ տնտեսագետ է, որովհետև աշխատել է արտերկրի կազմակերպությունների համար, էկոնոմիկայի բաժնի մասով տնօրինել է արգենտինահայի պատկանող, Արգենտինայում ամենախոշոր գործարաններից մեկի խորհրդատվական կազմը։ Քաղաքական հայացքներով իրենք իրենց անվանում են լիվերտալիո, որ թարգամանաբար ոչ թե նշանակում է ազատության հավակնորդ, այլ ազատականության։ Դրանք տարբեր բաներ են»,- ասել է մեր զրուցակիցը։
Վրույր Սարգսյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, Արգենտինայում էլ տգետները շատ են․
«Արգենտինայում տնտեսագետները բաժանված են տարբեր կուսակցական խմբերի։ Արգենտինայում գերիշխող կուսակցությունը Պերոնիստական կուսակցությունն է։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ինքը շատ անգամներ ինքն իրեն հակասեց։ Սկզբից շատ հաստատ քայլեով առաջ էր գնում այն թեզը պահելով, թե պիտի հրաժարվենք պեսոյից, Կենտրոնական բանկից, պիտի լուծարենք Կենտրոնական բանկը, չպետք է տպենք պեսոներ։ Այս ամենը, ըստ իս, պոպուլիստական քարոզ էր, որով գրավեց ժողովրդի մեծամասնությանը։ Ինչպես այստեղ, այնպես էլ ամբողջ աշխարհում, ցավոք սրտի, ժողովուրդների ճնշող մեծամասնությունը տգետ է։ Շատերը մտածում են, թե պիտի ստանան 300 հազար դոլար ամսական աշխատավարձ, եթե դոլարիզացնեն երկիրը»,- ասել է Սարգսյանը։