Ոչ թե եկեղեցին է ընդդիմանում իշխանությանը, այլ իշխանությունն է ինքն իրեն ընդդիմանում. Բագրատ սրբազան

14 Հունիսի 2023, 10:20

Կարծիք

«Մեր այսօրվա կառավարիչները իրենց ծրագրում արձանագրել են թե՛ Հադրութի, թե՛ Շուշիի դեօկուպացիոն այդ դրույթը, և, հատկապես՝ «անջատում հանուն փրկության»: Այդ տեսությունն են արձանագրել, այսինքն դավանել են դա: Եվ եթե ինչ-ինչ անբացատրելի պատճառներով հրաժարվում են իրենց ծրագրից, նշանակում է իրենք իրենց են ընդդիմանում»,- Alpha News-ի եթերում ասել է Բագրատ սրբազանը: