Օծվել է Ռուբցովսկ քաղաքի հայկական եկեղեցին

12 Հոկտեմբերի 2024, 21:30

Մշակույթ

Ռուսաստանի Ռուբցովսկ քաղաքում առաջին անգամ հնչել է հայկական եկեղեցու զանգը։

Շուրջ 600 հայ է ապրում այս քաղաքում։ Տեղի հայ համայնքը 8 տարվա ընթացքում Ալթայի երկրամասի երկրորդ հայկական եկեղեցին է կառուցել։

Զուսպ արտաքին հարդարմամբ հայկական եկեղեցական ճարտարապետության կանոններով կառուցված աղոթատունն ունի 25մ բարձրություն, ինչպես նաև զանգակատուն։

Հոկտեմբերի 6-ին թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կատարեց եկեղեցու օծման արարողությունը և աղոթատունն անվանեց Սուրբ Գևորգ զորավարի անունով։

Հիմա եթերում