Ռոբերտ Օհանյանը IAME UAE առաջնության երկու փուլերում գրավել է 3-րդ տեղը

08 Հունվարի 2026, 19:27

Սպորտ

Հունվարի 3-ին և 4-ին Աբու Դաբիում տեղի է ունեցել IAME UAE առաջնության 6-րդ և 7-րդ փուլերը՝ քարտինգի հեղինակավոր միջազգային շարք, որը միավորում է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի լավագույն երիտասարդ մրցարշավորդներին։

Հայաստանցի մրցարշավորդ Ռոբերտ Օհանյանը վստահ ելույթ է ունեցել երկու մրցումներում էլ և երկու անգամ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ բարձրանալով ամենամրցակցային մրցաշարերից մեկի պատվո հարթակ։

IAME UAE առաջնությունում գրանցված կայուն արդյունքները կարևոր քայլ են դարձել երիտասարդ մարզիկի միջազգային կարիերայում և ևս մեկ անգամ հաստատել են հայկական ավտոսպորտի բարձր մակարդակը համաշխարհային մրցուղիներում։