Օֆելյա Ավետիսյան. Արվեստի սիրահարը

22 Օգոստոսի 2024, 23:59

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 22-ը հայ և խորհրդային թատերական ռեժիսոր Օֆելյա Ավետիսյանի ծննդյան օրն է:

Օֆելյա Ավետիսյանը ծնվել է 1923 թվականին Դոնի Ռոստով քաղաքում: 1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, սակայն շատ արագ հասկացել է, որ իրեն ավելի շատ ձգում է դեպի արվեստը: Առանց մտածելու Ավետիսյանը փաստաթղթերը ներկայացնում է Երևանի Թատերական ինստիտուտ։

Հետագայում նա ընդունվել է Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի թատերախումբ, իսկ հետագայում դարձել դրա տնօրենը։

Որպես ռեժիսոր՝ Ավետիսյանը մասնակցել է այնպիսի ներկայացումների բեմադրություններին, ինչպիսիք են՝ «Իրկուտսկյան պատմություն», «Երկուսը ճոճանակին», «Ռիչարդ III» և այլն։

1969 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ 1987 թվականին դարձել պրոֆեսոր:

Հայ և խորհրդային արվեստի և գրականության զարգացման գործում ունեցած ակնառու ծառայությունների համար, ինչպես նաև Մոսկվայում հայ արվեստի և գրականության տասնօրյակի կապակցությամբ Օֆելյա Ավետիսյանը պարգևատրվել է մեդալով: