«Ոգեշնչում» միջազգային փառատոնում կցուցադրվի հայկական «Է» ներկայացումը

26 Հուլիսի 2025, 15:18

Մշակույթ

Հուլիսի 23-27-ը ՎԴՆԽ-ում անցկացվող «Ոգեշնչում» արվեստի 8-րդ միջազգային փառատոնին հանդիսատեսին սպասվում է հագեցած ծրագիր՝ Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Իտալիայի, Չինաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտիստների մասնակցությամբ:

Երաժշտական կենտրոնական իրադարձություններից մեկը կլինի «Ռուսական վալսի պոեզիան» բացօթյա սիմֆոնիկ համերգը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին Ժողովուրդների բարեկամության հրապարակում: Դիրիժոր Իվան Նիկիֆորչինի ղեկավարությամբ կհնչեն դասականների ստեղծագործություններ, այդ թվում՝ հատվածներ Արամ Խաչատրյանի գործերից:

Հատկապես ուշադրություն է գրավում երևանյան թատերախմբի «Է» պիեսը, որը կներկայացվի հուլիսի 25-ին և 26-ին Մշակույթի տանը։ Բեմադրությունը միավորում է թատրոնն ու տիկնիկային արվեստը՝ պատմելով մարդու ներքին որոնումների մասին, որը ձգտում է վերականգնել իր կորցրած էությունը։ Ներկայացման հիմքում Վլադիմիր Նաբոկովի «Բառը» պատմվածքն է։

Հիմա եթերում