Օգնեն Չանչարևիչ․ Հայաստանին սիրահարված սերբ ֆուտբոլիստը

29 Սեպտեմբերի 2024, 23:39

Սպորտ

Օգնեն Չանչարևիչը հարավսլավացի ֆուտբոլիստ է, ով հանդես է գալիս հայկական և սերբական հավաքականներում։ Նա ՀՀ հավաքականի դարպասապահն է:

Չանչարևիչը նախկինում խաղացել է սերբիական «Սլոբոդա »,«Սլոգա Բայինա Բաշտա» և «Սևոյնո» թիմերի կազմերում։ 2009 թվականի ամռանը նա միացել է «Ռադնիչկի»-ին և երկու մրցաշրջանից հետո թիմի հետ նվաճել Սերբիայի առաջնության Առաջին լիգան, որից հետո 2011 թվականին թիմը սկսել է խաղալ Սուպերլիգայում։

2018 թվականից Չանչարևիչը տեղափոխվել է Հայաստան և խաղացել «Ալաշկերտ» ՖԱ-ում։

2024 թվականի հունվարին «Նոա»-ն հայտարարեց Օգնեն Չանչարևիչի հետ պայմանագիր կնքելու մասին, այն բանից հետո, երբ դրանից 4 օր առաջ «Ալաշկերտ»-ը հայտարարեց փոխադարձ համաձայնությամբ նրա հետ պայմանագիրը խզելու մասին:

Նույն թվականին, կոնֆերենցիաների լիգայի երրորդ պաշտպանական փուլում՝ ԱԵԿ-ի հետ խաղում, Չանչարևիչը խփեց իր կարիերայի առաջին գոլը՝ գնդակը խաղի մեջ մտցնելով իր տուգանային հրապարակից։

2023 թվականին՝ 5 տարի ՀՀ-ում ապրելուց հետո, ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Արդեն Հայաստանի հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել է հունիսի 16-ին Ուելսի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում, որում Հայաստանը հաղթել է 4։2 հաշվով։

Նշենք նաև, որ Օգնենը սերբ հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Միլան Չանչարևիչի որդին է։