Օգոստոսի 29–ին կկայանա Սամվել Կարապետյանի հիմնադրած շարժման շնորհանդեսը

28 Օգոստոսի 2025, 12:22

Քաղաքականություն

Օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ին, «Դվին» հյուրանոցային համալիրում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման շնորհանդեսը և համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկանում ենք Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

«Հասցե՝ ք․ Երևան, Պարոնյան փող․, 40։

Շնորհանդեսին և մամուլի ասուլիսին մասնակցելու համար հրավիրում ենք հայաստանյան և օտարերկյա բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։ Հավատարմագրման համար խնդրում ենք դիմել info@merdzevov.org էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 041525202 հեռախոսահամարին»,- նշված է հաղորդագրությունում: