Օկամպոն Բրազիլիայի նախագահին խնդրել է խոսել Արցախի դեմ Ադրբեջանի շրջափակման մասին

05 Սեպտեմբերի 2023, 13:03

Քաղաքականություն

Արգենտինացի իրավաբան, անկախ միջազգային փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն, որը պատրաստել է զեկույց, որտեղ սահմանում է, որ Ադրբեջանի շրջափակումը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ ցեղասպանություն է, սեպտեմբերի 1-ին հարցազրույց է տվել Folha de Sao Paulo թերթին։

Հարցազրույցում նա խնդրել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ խոսել այդ հարցի շուրջ։

«Լուլան կարող է օգտագործել իր բացման խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ խոսելու Հայոց ցեղասպանությունը կանխելու կարևորության մասին։ Լուլայի համար սա հիանալի հնարավորություն կլինի ցույց տալու իր համաշխարհային առաջնորդությունը և ամրապնդելու Բրազիլիայի աշխարհաքաղաքական դիրքերը»,-ասել է Օկամպոն։

Փորձագետը համոզմունք է հայտնել՝ Լուլայի դիրքորոշումը կարող է օգնել ճնշում գործադրել որոշ երկրների վրա՝ կանխելու ցեղասպանությունը։

Հիմա եթերում