«Okko»-ն հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանի «Բեռլին’23» սերիալի պրեմիերայի մասին
06 Ապրիլի 2026, 13:05
«Okko» առցանց կինոթատրոը հայտարարել է Alpha Media House-ի հիմնադիր, կինոպրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանի «Բեռլին’23» սերիալի պրեմիերայի մասին։
Այն հանդիսանում է «Վարշավա’21» դետեկտիվ սերիալի շարունակությունը, որը պատմում է ռուս դիվանագետների և հատուկ ծառայությունների գործունեության մասին։
Սերիալում նկարահանվել են Դմիտրի Միլլերը, Դմիտրի Կուլիչկովը, Սերգեյ Գուզեևը, Յուրի Բելյաևը, Օլգա Լոմոնոսովան, Իգոր Խրիպունովը և այլ դերասաններ։
Հիշեցնենք, որ «Վարշավա’21» սերիալն այս տարվա փետրվարին դարձել է «Մեծ երկրի հերոսներ» կինոմրցանակի հաղթող՝ «Լավագույն սցենար և լավագույն գաղափար» անվանակարգում։