Օլաֆ Շոլցն Ալիևին հայտնել է ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին

05 Հոկտեմբերի 2023, 13:15

Քաղաքականություն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զրույցի ընթացքում Շոլցը հայտարարել է ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԳԴՀ նախարարների կաբինետի ներկայացուցիչ Կրիստիանե Հոֆմանը:

«Կանցլեր Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը վճռականորեն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, և իրավիճակի` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը: Կանցլերն ընդգծել է ԼՂ-ում իրավիճակի և դրա զարգացման հարցում հնարավոր առավելագույն թափանցիկության կարևորությունը», — ասել է նա: