Օլեգ Չլիյանց. հայ ականավոր ավիակոնստրուկտոր

29 Հունվարի 2024, 14:14

Հայեր

Օլեգ Չլիյանցը հայ ականավոր ավիակոնստրուկտոր է, Յակովլևի անվան փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր-տնօրենի տեղակալ։

Ավիակոնստրուկտորը ծնվել է 1934 թվականի հունվարի 28-ին Մոսկվայում։ Դպրոցում մինչև 7-րդ դասարան սովորելուց հետո ընդունվել և 1953 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Ն.Գոդովիկովայի անվան ավիացիոն ուսումնարանը՝ ավիաշինություն մասնագիտությամբ։ Հետս նա ուսումը շարունակել է Մոսկվայի Ս.Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտի ավիաշինական բաժնի երեկոյան ֆակուլտետում։

Զինվորական ծառայությունից հետո վերադարձել է կոնստրուկտորական բյուրո: Աշխատել է բյուրոյում որպես նախագծող տեխնիկ, նախագծող ինժեներ, Սարատովի ավիացիոն գործարանի գլխավոր կոնստրուկտորի պատասխանատու ներկայացուցիչ, նախագծային բյուրոյի ղեկավար, Սմոլենսկի ավիացիոն գործարանի պատասխանատու ներկայացուցիչ։

Օլեգ Չլիյանցը դարձել է Լենինյան մրցանակի դափնեկիր 1969 թվականին Յակ-40 ինքնաթիռի ստեղծմանը մասնակցելու համար։

1978-1988 թթ Չլիյանցը աշխատել է Buran ուղեծրային տիեզերանավի նախագծման խմբում։ 1992 թվականի հունվարից եղել է Ա.Ս. Յակովլևի անվան Կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր-տնօրենի տեղակալ։

Օլեգ Չլիյանցը մահացել է 2010 թվականին Մոսկվայում, թաղված է Միտինսկի գերեզմանատանը։