Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը հանդես կգա սուսերամարտի աշխարհի առաջնությունում
24 Հուլիսի 2025, 12:45
2019 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի ուժեղագույն մարզիկները հանդես կգան սուսերամարտի աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է հուլիսի 22-30-ը Թբիլիսիում։
Մրցումներին Ռուսաստանից կմասնակցի 25 մարզիկ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայազգի սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ Յանա Եգորյանը։
Կխաղարկվի 12 մեդալային հավաքածու՝ տղամարդկանց և կանանց մրցումներում։