Օլիմպիական խաղերի մեդալակիր 85-ամյա Իգոր Տեր-Հովհաննիսյանը մտադիր է պայքարել մրցումներում
09 Հունիսի 2023, 14:50
Հեռացատկի 1960 և 1964 թվականների օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 85-ամյա Իգոր Տեր-Օվանեսյանը կշարունակի իր մարզական կարիերան մինչև 100 տարի վետերանների մրցումներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին անգամ ձմռանը մրցել եմ Պերմում կայացած Ռուսաստանի վետերանների առաջնությունում: Ես ամեն օր մարզվում եմ, ունեմ հատուկ վարժությունների հավաքածու, ֆուտբոլի մարզադաշտի տան մոտ ես իմ սեկտորն եմ պատրաստել, որտեղ պատրաստվում եմ մրցումների։ Իմ նպատակն է ցատկել մինչև 100 տարի»,- ասել է նա լրագրողներին։
Տեր-Հովհաննիսյանը հայտավորված էր Մոսկվայում աթլետիկայի շաբաթվա շրջանակներում անցկացվող հեռացատկի և եռացատկի օրվան մասնակցելու մասին, սակայն մինչ մեկնարկը նա որոշեց դուրս գալ մրցումներից վնասվածքի պատճառով։
«1959 թվականին այստեղ՝ Լուժնիկիում, ես առաջինն էի Եվրոպայում, ով ցատկեցի ութ մետրից: Իսկ այսօր շատ էի ցանկանում ելույթ ունենալ, որպեսզի Ռուսաստանում, Եվրոպայում կամ աշխարհում իմ տարիքի մարզիկների ռեկորդ սահմանեմ։ Դա, իհարկե, գեղեցիկ կլիներ»,- խոստովանել է Տեր-Հովհաննիսյանը։
Տեր-Օվանեսյանը նախատեսում է մոտ ապագայում մասնակցել վետերանների Մոսկվայի առաջնությանը։