Օլիմպիական խաղերում Ադելիա Պետրոսյանը փայլեց իր կատարումով և դուրս եկավ եզրափակիչ փուլ

18 Փետրվարի 2026, 10:20

Սպորտ

Միլանում և Կորտինայում ընթացող 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 17-ին տեղի է ունեցել կանանց մենասահքի կարճ ծրագիրը:

Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի եռակի հաղթող Ադելիա Պետրոսյանը ցույց է տվել հինգերորդ արդյունքը՝ վաստակելով 72,89 միավոր: Գեղասահորդուհին զիջել է Ճապոնիայի երեք և ԱՄՆ-ի մեկ գեղասահորդների, սակայն վստահորեն դուրս է եկել մրցումների եզրափակիչ փուլ: 18-ամյա Պետրոսյանը հավակնում է մեդալի:

Առաջին տեղը զբաղեցրել է 17-ամյա ճապոնուհի Ամի Նակային՝ 78,71 միավորով: Նրա ելույթը դարձել է կարճ ծրագրի գլխավոր սենսացիան. նա առաջ է անցել իր հայրենակից Կաորի Սակամոտոյից (77,23): Երրորդ հորիզոնականում է ամերիկուհի Ալիսա Լյուն՝ 76,59 միավորով:

Ընդհանուր առմամբ հանդես են եկել 29 մարզուհիներ, որոնցից 24-ը որակավորվել են ազատ ծրագրի համար: