Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել մարզաշապիկը՝ հայերին աջակցելու համար
29 Նոյեմբերի 2024, 09:40
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Լոս Անջելես» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել իր մարզաշապիկներից մեկը՝ սատարելու «Chrétien d’Orient» կազմակերպությանը, որն աջակցում է հալածվող քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին:
Օլիվյե Ժիրուն միջոցառման ժամանակ հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել «Արևելքում և հատկապես Հայաստանում հալածված քրիստոնյա եղբայրներին և քույրերին»։
«Ինչպես Հիսուսն ասաց, ավելի շատ ուրախություն կա տալու, քան ստանալու մեջ: Ինձ համար պատիվ է աճուրդի հանել այս մարզաշապիկը»,- հավելել է նա։
Աճուրդի համար ընտրված մարզաշապիկը Ժիրուն կրել է անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ի բաց գավաթի եզրափակչի ժամանակ, որտեղ LAFC-ն հաղթել է առաջնությունը, հաղորդում է Le Parisien-ը: