Օլիվյե Ժիրուն իր աջակցությունն է հայտնել արցախահայությանը

30 Սեպտեմբերի 2023, 13:50

Քաղաքականություն

Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն իր աջակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության հայերին և կիսվել Մխիթարյանի գրառմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը գրառում էր կատարել՝ կոչ անելով միջազգային առաջնորդներին ոտքի կանգնել և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: