Օմսկ-Երևան չվերթները չեն իրականացվում

17 Հունիսի 2023, 18:17

Տնտեսություն և Բիզնես

Newsomsk.ru-ի փոխանցմամբ՝ հայկական ավիափոխադրող «Շիրակ Ավիա» ավիաընկերության կայքում տեղադրված թռիչքային քարտեզից անհետացել է Օմսկի մասին հիշատակումը։

Այժմ մնացել են Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Պերմը, Նիժնեկամսկը, Սարատովը, Ուֆան, Օրենբուրգը, Աստրախանը և Սոչին։

Հայտնի էր  դարձել, որ փոխադրողը որոշել է թռիչքների մեկնարկը տեղափոխել հունիս։ Հիմա, ըստ ամենայնի, հայկական ավիաընկերությունը հրաժարվել է նաև այս ծրագրերից։