Օմսկի դպրոցականները հանդիպել են մարշալ Հովհաննես Բաղրամյանի ժառանգների հետ

01 Մարտի 2024, 08:45

Հայեր

Օմսկի թիվ 24 դպրոցի և թիվ 150 գիմնազիայի ավագ դպրոցի աշակերտները հանդիպել են մեծ մարշալների ժառանգների հետ։

Մասնավորապես, ինչպես փոխանցում է է Օմսկում Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը, աշակերտները հնարավորություն են ունեցել զրուցել Խորհրդային Միության կրկնակի հերոսների՝ Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար և պետական գործիչ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Վասիլի Չույկովի ժառանգների հետ: