Օմսկի հայերը մասնակցել են հարսանեկան արարողությունների միջէթնիկ փառատոնին
19 Հոկտեմբերի 2024, 10:28
Օմսկի Բարեկամության տանը հոկտեմբերի 13-ին անցկացվել է հարսանեկան արարողությունների տարածաշրջանային միջէթնիկ փառատոն: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Օմսկի մասնաճյուղի տելեգրամյան ալիքը։
Փառատոնի ծրագիրը ներառել է երկու բլոկ՝ գաստրոնոմիական և ստեղծագործական:
Փառատոնի շրջանակներում հյուրերին ներկայացվել են հայերի, ռուսների, ուկրաինացիների, բելառուսների, ղազախների, թաթարների, ուզբեկների, գերմանացիների, լատվիացիների, լեհերի, հրեաների և այլնի հարսանեկան ավանդույթները:
Օմսկի հայերը թատերականացված ներկայացրել են հայկական ավանդական հարսանեկան արարողությունը, իսկ հյուրերը տեղեկացել են, թե ինչպես է այդ սովորույթը հանդիսությունը վերածում յուրահատուկ տոնի: