Օմսկի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները մասնակցել են «Ժողովրդական հեքիաթներ երեխաների համար» մրցույթին

29 Հունվարի 2025, 15:40

Մշակույթ

Օմսկի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի ուսուցիչներն ու սաները մասնակցել են «Ժողովրդական հեքիաթներ երեխաների համար» տեսահոլովակների մրցույթին: Նրանք ներկայացրել են «Սուտասանը» հայկական ժողովրդական հեքիաթը և «Գնդիկ Բոքոնիկ» ռուսական ժողովրդական հեքիաթը ռուսերեն և հայերեն թարգմանությամբ:

«Գնդիկ Բոքոնիկ»-ը ներկայացրել են Հեղինե Բադալյանը (զարմուհին), Միլենա Պարսամյանը (թոռնուհին) և Ալվարդ Եգանյանը (տատիկը), իսկ «Սուտասանը» հեքիաթը կարդացել են մայր ու դուստր Ռուբինե Հակոբյանն ու Մարիամ Պետրոսյանը:

Հիմա եթերում