Օմսկից Արմեն Ասատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սամբոյի համառուսաստանյան ​​մրցույթում

01 Նոյեմբերի 2023, 23:39

Սպորտ

Օմսկից հայ մարզիկ Արմեն Ասատրյանը նվաճել է բրոնզե մեդալ Սամբոյի համառուսաստանյան մրցաշարում:

Օmskregion.info-ի փոխանցմամբ՝ մրցաշարն անցկացվել է ի պատիվ խորհրդային լեգենդար մարզիկ Ալեքսանդր Պուշնիցայի: Մրցաշարն անցկացվել է 23-րդ անգամ։

Մինչեւ 65 կգ քաշային կարգում մրցույթի բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Ասատրյանը։

Ռուսաստանից մրցմանը մասնակցել են ավելի քան 250 մարզիկներ։